Սիրանուշը Դանիայի Օրհուսի համալսարանից աշխատանքի առաջարկ է ստանում։ Տարիներ առաջ Սիրանուշը Երևանից տեղափոխվել է Բեռլին՝ կրթություն ստանալու, գիտությամբ զբաղվելու, փնտրելով ընկերություն, սեր և, ամենից շատ, պատկանելություն, սակայն այդպես էլ դա նրան չի հաջողվել։ Դանիայում կյանքը նորից ու ավելի լավ սկսելու հնարավորություն է բացվում։ Բայց Սիրանուշն Օրհուսում ոչ ոքի չի ճանաչում իր մանկության ընկեր Արամից բացի։ Բախվելով դանիական կլիմայական ու մշակութային առանձնահատկություններին ու լինելով քառասունին մոտ՝ Սիրանուշը դժվարանում է մտերիմ կապեր ստեղծել տեղացիների հետ։ Սակայն շուտով մի խնջույքի ժամանակ ծանոթանում է Դանիայում ծնված-մեծացած Զեհրայի հետ։ Զեհրան խորհրդավոր է, անդրդվելի և ձգող։ Բայց նաև թուրք է։ Երբ նրանք միասին են, ավելի պակաս օտար են զգում Օրհուսում։ Սակայն գալիս է կորոնավիրուսի համավարակը, հետո՝ 44-օրյա պատերազմը։ Հնարավո՞ր է արդյոք օտար երկրում գտնվող հայ և թուրք կանանց միջև ընկերություն։