€8.00
«Դժվար հիշվող անունը» գրքի պատմվածքների իրադարձությունները տեղի են ունենում տարբեր քաղաքներում՝ Երևանից մինչև Բեռլին, Կոպենհագենից մինչև Հռոմ ու անանուն քաղաքներ։ Բայց բոլոր հերոսներին մի բան է միավորում. նրանք անհանգիստ են ու անհամերաշխ իրենց միջավայրի հետ։
Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
– Անունդ ի՞նչ է:
Երրորդ, թե՞ չորրորդ անգամ էր հարցնում: Որպես օտարերկրացի Միայի բախտը բերել էր, որ ամենատարածված դանիական անուններից մեկն ուներ. արտասանելու կամ հիշելու խնդիրներ չէին լինում, ինչպես օրինակ իր չեխ կոլեգա Անյեժկայի դեպքում: Միան կրկնեց անունը:
– Բարդ է:
– Հա, դժվար հիշվող անուն է,- Միան փորձեց քաղաքավարի լինել:
– Չէ, նկատի ունեմ՝ բարդ ու խճճված է: Իմը պարզ է, թափանցիկ՝ Նոե՜լ:
Update: All proceeds will be transferred to himnadram.org
Reviews
There are no reviews yet.